Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
copy image url

Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Ներքին 1 տարի առաջ - 14:35 23-08-2023
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում ս.թ. օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: