Ներքին 3 տարի առաջ - 17:25 22-08-2023

Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարարին

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը կարեւորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու եւ ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:

Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի եւ համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային անվտանգությունն ապահովելու եւ անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:

Հատուկ քննարկման նյութ է դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու