Մամուլ 3 տարի առաջ - 08:50 22-08-2023

Տխուր ընտրարշավ է սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Օգոստոսի 18-ին ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 կուսակցությունների եւ մեկ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Կուսակցությունների ցուցակների թվակազմը վկայում է, թե որ ուժերն են պատրաստ իրական պայքարի, իսկ որոնք են առաջադրվել այլեւայլ նպատակներով։ Հիշեցնենք․ Երեւանի ավագանին, օրենքով սահմանված կարգով, 65 անդամ ունի։

Իշխող ՔՊ-ն 181 հոգանոց ցուցակ է ներկայացրել, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 129, «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը, որը գլխավորում է Հայկ Մարությանը, 71 թեկնածուից է, Արամ Զավենիչի «Հանրապետությունը»՝ 68, ԼՀԿ-ն՝ 50, մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երեւանի ավագանու կեսն է։ Օրինակ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» եւ Խզմալյանի Եվրոպական կուսակցությունների ընտրական ցուցակները 24 հոգանոց են, Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակը 41 հոգուց է բաղկացած, ինչը նշանակում է, որ կա՛մ այս ուժերն իրենք էլ չեն հավատում իրենց հաղթանակին եւ օլիմպիական մասնակցություն են ապահովում, կա՛մ էլ քչերն են համաձայնել նրանց ցուցակում տեղ զբաղեցնել եւ պայքարի մեջ մտնել»։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում