Ներքին 2 տարի առաջ - 12:00 21-08-2023

Թշնամու դիրքերը բնակելի տներից 150 մետրի վրա են․ Խնածախի գյուղապետ

Թշնամին այսօր վաղ առավոտյան կրակել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ադրբեջանցիները դիրքերի ուղղությամբ են կրակում, ձայները գյուղում պարզ լսվել են, քանի որ դիրքերը շատ մոտ են բնակելի հատվածին։

«Ճիշտ է՝ կրակոցներն ամենօրյա բնույթ չեն կրում, բայց լինում են։ Տեղեր կան, որ ադրբեջանցիների դիրքերը բնակելի տներից ընդամենը 150 մետրի վրա են։

Այս տարի գարնանացանի ժամանակ կրակել էին գյուղի դաշտերում աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, չէին թողել աշխատանքներ կատարել։ Մոտ 32 հեկտար դաշտերն այդպես անմշակ մնացել են։ Ամեն դեպքում մարդիկ գյուղում են, իրենց առօրյա գործերով են զբաղված»,- ասաց նա։


Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան