Ներքին 2 տարի առաջ - 20:00 19-08-2023

Հելենս պետք է Ճարտարում թաղվի. ավտովթարից զոհված աղջկա մորեղբայր

Ադրբեջանը հրաժարվում է օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել հայրենիք։
Այժմ Հելենի մարմինը Գորիսում է։

Oragir.News-ի հետ զրույցում Հելենի մորեղբայրը, ով ստանձնել է աղջկա աճյունի տեղափոխումը և նույնպես գտնվում է Գորիսում, պատմեց, որ Կարմիր Խաչի միջոցով Ադրբեջանի հետ հաջողվել է Հելենի մարմինը տեղափոխելու վերջնական համաձայնություն ստանալ, սակայն հետո ինչ-ինչ տեխնիկական հանգամանքներ են առաջ եկել։

«Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու հետո հրաժարվեցին թույլ տալ նրա տեղափոխումը։ Կարմիր խաչի մեքենայի վարորդի փաստաթղթերի ձևակերպումների համաձայնեցման ընթացքում մերժում ստացանք։ Գիշերը ժամը 11։30 էր, երբ ասացին, որ թույլ չեն տալիս, բայց որևէ հիմնավորում չկա, ինչ հիմնավորում պետք է լինի, մերժում են ու վերջ։ Բայց ես իմ նպատակներին միշտ հասնում եմ, այս անգամ էլ մինչև վերջ պայքարելու եմ։

Գիտեք, մայրն ասում է, որ վստահ է, որ Հայաստանում մի բուռ հող կգտնվի՝ երեխայի վրա լցնելու համար, բայց նա ուզում է, որ իր զավակն իր ծննդավայր Ճարտարում թաղվի, սա է պատճառը ու դա իրենց իրավունք է»։
Նա նշեց, որ այսօր բավական երկար ժամանակ Հելենի մայրը Ստեփանակերտւմ Կարմիր Խաչի գրասենյակի մոտ է եղել։ «Կարմիր խաչն, ըստ էության իր առաքելությունը մինչ այս պահը չի կարողանում կատարել։ Չգիտեմ, եթե Կարմիր խաչն առաքելությունը չի կարողանում կատարել, ապա իր Ստեփնակերտում կազմակերպության մնալու իմասը ո՞րն է»։

Նա նաև նշեց, որ այսօր Կարմիր խաչի մոտ հավաքվածները պնդել են, որ եթե Կարմիր խաչը ձախողում է իր առաքելությունը, ապա կամ դուրս գա Արցախից, կամ Հելենի աճյունը տեղափոխեն Արցախ։

«Արցախի պետնախարարի, ինչպես նաև խաղաղապահների հրամանատարի Լենցովի հետ հանդիպումից հետո Հելենի ծնողները ստացել են հստակ խոստումներ՝ աճյունի տեղափոխման հարցում»։

Մորեղբայրը պատմում է, որ Հելենը մանկուց գերեզանցիկ էր։ «Մագիստրատուրան գերազանց ավարտելուց հետո նույն բուհում անցել էր աշխատանքի։ Ոսկու կտոր էր, ու շատ համեստ։
Արդեն կայացած էր, աշխատում էր, որևէ կասկած չկա, որ երջանիկ ապագա է ունենալու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»