Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:10 19-08-2023

Երևան-Կապան տոմսի արժեքը 20․000 դրամ է․ ինքնաթիռը շաբաթական 2 չվերթ կիրականացնի

Այսօր, օգոստոսի 19-ին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը Երևան-Կապան-Երևան երթուղով։ Այս մասին տեղեկանում ենք ԶՄՊԿ-ից:

Այս չվերթով Զվարթնոց օդանավակայանից Սյունիք օդանավակայն ժամանեցին Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Սյունիքում առաջին ուղևորներին դիմավորեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։

Առաջին չվերթով Երևան մեկնեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Սյունիք օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով․ «Օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ երկրի համար։ Այն կարևոր է նաև ԶՊՄԿ-ի, որպես երկրի խոշորագոյւն ձեռնարկության համար, քանի որ կանոնավոր չվերթները զգալիորեն կբարելավեն ընկերության աշխատակիցների, գործընկերների և հյուրերի համար բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ։ Պատկան մարմինների կողմից համապատասխան որոշմամբ կանոնավոր չվերթները նախատեսվում է սկսել շուտով՝ ավնտանգային բոլոր պահանջների լիարժեք ապահովմամբ։ Չվերթները կիրականացվեն լիցենզավորված ընկերության կողմից, իսկ ԶՊՄԿ-ն հնարավորությունների սահմաններում կաջակցի բնակչության համար ավիատոմսերի մատչելի գնի ձևավորման գործընթացին»։

Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնում է, որ շաբաթական կիրականացվի երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։

Հիշեցնենք, որ մինչ այս մի շարք տեխնիկական թռիչքներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ մեկնել էր Երևան-Կապան ավիաչվերթով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան