Ներքին 3 տարի առաջ - 14:00 19-08-2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ է պահում Սարուշեն համայնքի ցորենի միակ դաշտը

Ադրբեջանի զինված ուժերը տևական օրեր է՝ կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում:

Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:

Թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են, իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր:

Սարուշենի համայնքի բնակիչները այսօր ևս զրկվել են իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին