Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:15 19-08-2023

Խաղաղության համար պետք է ուժ ունենալ. Հունգարիան մարտական անօդաչուներ կարտադրի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է՝ Հունգարիան իսրայելական և գերմանական ընկերությունների հետ համագործակցությամբ մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրելու մասին համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Մարտական մեքենաների գործարանի բացման արարողության ժամանակ Հունգարիայի վարչապետն ասել է, որ անօդաչուները կարտադրվեն իսրայելական պաշտպանական տեխնոլոգիաների uVision եւ գերմանական գործընկերոջ հետ համագործակցությամբ։ «Եթե լսեի երկրի մասին, որն արտադրում է ռազմական տեխնիկա գերմանացիների և իսրայելցիների հետ, երկու անգամ կմտածեի՝ նրանց հետ կապվելուց առաջ, և սա լավ նորություն է յուրաքանչյուր հունգարացու համար»,- նշել է նա։

Զալաեէգերսեգում բացված մարտական մեքենաների գործարանի բաժնեթղթերի 49 տոկոսը պատկանում է Հունգարիայի կառավարությանը, իսկ բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթը՝ գերմանական Rheinmetall ռազմատեխնիկական ընկերությանը։

Վիկտոր Օրբանը նաև հայտնել է, որ շուտով Կենտրոնական Հունգարիայում կսկսվեն Rheinmetall-ի մեկ այլ ներդրումային ձեռնարկության աշխատանքները։ Նրա խոսքով՝ դա կդառնա «ամենաարդիական գործարաններից մեկը Եվրոպայում զինամթերքների արտադրության գծով»։

Հունգարիայի վարչապետը հայտնել է նաև նախորդ տարի բացված Airbus գործարանի մասին, որն արտադրում է ժամանակակից մարտական ուղղաթիռների պահեստամասեր։

Օրբանը կարծում է, որ խաղաղության համար պետք է ուժ ունենալ։ «Մենք չենք հրաժարվում անկախ հունգարական պաշտպանական արդյունաբերություն ստեղծելուց»,- ասել է նա՝ նշելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը միայն ամրապնդել է իրենց վճռականությունը։

Վերջինս հավելել է, որ Հունգարիան, որպես ՆԱՏՕ անդամ, այս տարի կհասնի դաշինքի ակնկալիքներին, որոնց համաձայն՝ անդամ երկրները պաշտպանության նպատակներով ծախսելու են իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ոչ պակաս։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին