Անհույս սպասում եմ. երեխայիս դին բերեն, էլ ուրիշ բան չեմ ուզում. Արցախցի Հելենի մայր
copy image url

Անհույս սպասում եմ. երեխայիս դին բերեն, էլ ուրիշ բան չեմ ուզում. Արցախցի Հելենի մայր

Ներքին 1 տարի առաջ - 10:45 19-08-2023
Ես հայ եմ և գիտեմ, որ իմ երեխու համար հող կգտնվի Հայաստանում, բայց ես ուզում եմ իմ երեխուն իր ծննդավայրում, իմ նախնիների կողքին հուղարկավորել: Այս մասին Լուրերի հետ զրույցում նշել է օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ճանապարհի սարսափելի վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը։

Դստեր սարսափելի մահվանից հետո չորս օր անց մայրը դեռ աղոթում և սպասում է՝ դստեր մարմինը տուն տանելու:

«Կարմիր խաչին եմ դիմել, հանդիպել եմ ադրբեջանցի ներկայացուցչի, փաստաթղթային ներկայացրել եմ, թե ինչ ա եղել, ներկայացրել եմ թղթերը, սկզբում հայտարարել են, որ կգնաք նախնական տվյալներով: Այսօր պիտի գնայի Կարմիր խաչի երթով, Գորիսում երեխուս դին վերցնեի, հետ գայի Ղարաբաղ: Այսօր խոսել եմ, ստացվել է այնպես, որ երեկ կեսօրից հետո Ադրբեջանի կառույցները մերժել են։

Պատճառը չգիտի, այլ մանրամասներ չեն հայտնել: Հիմա Գորիսում որևէ լուրի սպասում է նաև Հելենի քեռին՝ հենց նա էր գնացել վթարի վայր, քրոջն ասել է՝ մինչև վերջ կպայքարի, որ Հելենի մարմինը ընտանիքի մոտ հասցնի: Մահվան լուրն ավելի է ծանրացրել հաշմանդամություն ունեցող Հելենի քրոջ առողջական վիճակը, մայրն ասում է՝ շատ էին կապված, մտերիմ։

Հիմա նորից անհույս սպասում եմ, որ գուցե վաղը թույլ տան՝ գնամ երեխայիս դին բերեն, էլ ուրիշ բան չեմ ուզում»,- նշել է նա:

Նշենք, որ Արցախի Ճարտար քաղաքում ծնված աղջիկը տան 3 երեխայից փոքրն էր, Երևան էր տեղափոխվել ուսանելու՝ 4-րդ կուրս էր փոխադրվելու, նույն բուհում արդեն նաև աշխատում էր:


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի