Մամուլ 3 տարի առաջ - 09:02 18-08-2023

Կառավարական առանձնատները նոր բնակիչներ կունենան․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոնդի առանձնատների տնտեսություն, իսկ մայիսից՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» անունը կրող ՊՈԱԿ-ն է սպասարկում կառավարական առանձնատները։ Այստեղ մշտապես բնակվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այժմ 4 ընտանիք է բնակվում՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի եւ Ալեն Սիմոնյանի։ Բայց այստեղ շուրջ 10 առանձնատուն կա, որտեղ կարող են բնակվել բարձրաստիճանները։

Տեղեկացանք, որ արդեն իսկ ավարտվել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից՝ գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որոնք չեն շտապում տեղափոխվել «դաչաներ», թեեւ տներն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստ են։ Նկատենք, որ այս տարածքը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես անձնական տարածք՝ նրա ցանկությամբ են այստեղ հաստատվում բնակիչները, եւ անգամ հյուրերի ցանկն են համաձայնեցնում նրա հետ։

Ի դեպ, չգիտես ինչու, «ընտրյալների» խմբում տեղ չեն գտել Վահագն Խաչատուրյանը, Արմեն Գրիգորյանը եւ ԱԽ այլ անդամներ, որոնք, ըստ օրենքի, կարող են այստեղ բնակություն հաստատել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում