Արտաքին 3 տարի առաջ - 23:41 17-08-2023

Թուրքիային անխուսափելի ավերիչ երկրաշարժեր են սպասվում

Թուրք երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում փետրվարի 6-ին արդեն իսկ տեղի ունեցած և ապագայում սպասվող երկրաշարժերին:
Երկրաբանը 1999-ի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Մարմարայի երկրաշարժի 24-րդ տարելիցին ընդառաջ քննադատական խոսքեր է հնչեցրել իշխանությունների հասցեին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Նրանք երկրաշարժը վերագրում են ճակատագրին և այդպիսով այն փորձում հասարակության համար ընդունելի դարձնել»:

Ապա նաև վերոհիշյալ երկրաշարժի և սպասվող երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների համար որպես առաջնահերթ պատճառներ է համարում երկրի տնտեսական խնդիրները:

Մասնագետի համոզմամբ՝ առանց տնտեսական խնդիրները լուծելու, երկրաշարժի խնդիրներին լուծում տալ չի հաջողվելու:

Էրջանը ներկայացրել է նաև իր համոզմամբ՝ 2045-ից հետո տեղի ունենալիք երկրաշարժերի ուժգնությունն ու տեղանքը: Ըստ այդմ՝ Մարմարայի տարածաշրջանում 2 անխուսափելի երկրաշարժ է սպասվում:

Որպես դրանցից մեկի՝ 6.4-ից 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի տեղանք է նշվում Քյուչուքչեքմեջե լճի ափից մոտավորապես 25 կմ դեպի հարավ ընկած հատվածը՝ Մարմարա ծովում:

Իսկ երկրորդի՝ մոտավորապես 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի տեղանք է նշվում Սիլվիրի և Մարմարա Էրեղլիսի քաղաքների միջնհատվածը:

Երկրաբանի կարծիքով վերոհիշյալ երկրաշարժերը զգացվելու են ոչ միայն Ստամբուլում, այլև Թեքիրդաղում, Քոջաելիում, Յալովայում, Բուրսայում, Բալըքշեհիրում և Չանաքքալեյում:

Զոհերից և ավերածություններից խուսափելու համար էլ Էրջանը համոզմունք է հայտնել առ այն, որ Ստամբուլի բնակեցման գործընթացը պետք է առնվի վերահսկողության տակ, որովհետև բացի այն, որ քաղաքը հանդիսանում է ամենից շատ ներգաղթյալ ընդունող նահանգը, բազմաթիվ խնդիրներ ունի:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել