Ներքին 3 տարի առաջ - 19:35 17-08-2023

Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն․ Արման Թաթոյան

Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ