Ներքին 2 տարի առաջ - 15:50 17-08-2023

Աղոթում ենք, որ տուն գա․ Ջերմուկի դիրքերից գերեվարվածի հարևաններ

«Բերեցին թուղթը, որ գնա 25-օրյա զորահավաքներին։ Մի հետ էլ ահաբեկում էին, եթե չներկայանա` դատ ա հասնում, իսկ հիմա ուր ա՞ այդ դատը, ինչի՞ չեն օգնում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասացին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ՝ օգոստոսի 16-ին, գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանի հարևանները։

Նրանցից մեկը պատմեց, որ մայրը տղային ուրախ-զվարթ ճանապարհել է՝ ասելով, որ բոլորը չգնան, բա ո՞վ գնա։

«Հիմա սուտ տեղեկություն կա, որ, իբր 44-օրյայի մասնակից է, ի՞նչ մասնակից։ Իրենք զույգ են՝ երկու եղբայրն էլ իրենց ժամանակին գնացել 2 տարի ծառայել են։

Տարան Արարատ, մի քանի օր մնաց, հետո եկավ, լողացավ, պատրաստվեց, գնաց, ասաց՝ տանում են Ջերմուկ։ Կապն էլ վատն էր այնտեղ, մի կերպ կարողանում էր մոր հետ խոսել, ասում էր՝ լավա։ Հետո արդեն իմացանք, որ գերի է ընկել։ Թուրքերը բեմականացում են ցույց տալիս, դաշտի մեջ Գագիկը կանգնած իրանք գռուզավիկով գալիս են, տանում են։ Սու՛տ, գիշերն են իրանց տարել, այս ինչ թատրոն են անում, ու այս երկրի ղեկավարները հավատու՞մ են այդ թուրքերին։ Դրանց սարքած բաներին սովո՞ր չենք»,- ասաց հարևանը։

Անդրադառնալով Գագիկին՝ հարևանուհիներից մեկն ասաց, որ խելոք, աշխատող տղա է, համեստ ընտանիքից, և որ համոզված են՝ նա երբեք դիրքը չէր լքի.

«Երեխայիդ ուղարկում ես ու չգիտես՝ հետ կգա՞, կտեսնե՞ս։ Այդ որ ասում էին՝ չգնաս՝ կդատվես, թե թող գնան դատվեն ու Գագիկին բերեն»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից