Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:20 17-08-2023

Անահիտ Մանասյանը նամակով դիմել է ադրբեջանցի գործընկերոջը. նա դեռևս չի պատասխանել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 1 ամիս առաջ նամակ է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, սակայն դեռ արձագանք չի ստացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Մանասյանը:

Անդրադառնալով Արցախում հումանիտար աղեցի առնչությամբ միջազգային կառույցների արձագանքին՝ Մանասյանն ասաց.

«Այստեղ կարիք կա գործուն քայլեր ձեռնարկելու: Շատ կարեւոր է, որպեսզի միջազգային դերակատարները նաեւ գործուն քայլեր ձեռնարկեն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին: Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն եւ երաշխավորում»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին գերեվարելուն, Մանասյանն ասաց.

«Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անձը, փաստացի, ազատությունից զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում: Երբ նա մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձ էր: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ, եւ անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղսագրվող արարքն է կատարվել»:

Անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանի ներկայացուցչի էժանագին ելույթին, որում ներառված էին արցախցիների իբրեւ թե «լավ» ապրելակերպը եւ հարցին, թե այս ընթացքում ի՞նչ գործուն քայլեր է անում ՀՀ ՄԻՊ-ը, Մանասյանն ասաց. «ՄԻՊ-ը արտահերթ զեկույցներ է հրապարակել, որտեղ շատ մանրամասն ներկայացված է իրավիճակը Արցախում: Այդտեղ ոչ թե ընդհանրական ձեւակերպումներ են, այլ քանակական եւ վիճակագրական տվյալներ են ներկայացված, որակակական վերլուծություններ են արված, մասնավորապես, եզրահանգումներ թե որ հիմնարար իրավունքների հետ կապված են խնդիրներ առաջ գալիս: Մենք 2 շաբաթը մեկ պարբերականությամբ մեր միջազգային գործընկերներին ուղարկում ենք իրավիճակի հետ կապված հիմնական զարգացումները»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան