Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:39 17-08-2023

Էնպիսի խախտումներ են, որ յուրաքանչյուրի հետ անպայման տեղի կունենան․ Փաշինյանը՝ Շիրակի ողբերգական վթարի մասին

Մեկ անգամ ևս ուզում եմ ուշադրություն հրավիրել ճանապարհների սպասարկման հետկապված մեր պրոբլեմատիկային։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Արդեն նախարարի հետ պայմանավորվել ենք, որ լրջորեն պետք է զբաղվենք դրանով: Ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկում իրականացվի, դա ճանապարհի կյանքը երկարացնելու մասին է և, հետևաբար, պետական միջոցները խնայելու և, իհարկե, նաև պետության վարկանիշի, մարդկանց հարմարավետության ու ճանապարհային երթևեկության անվտանգության մասին է խոսքը։ Էս ուղղությամբ մենք միջոցներ պետք է ձեռնարկենք, մանավանդ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո»,- նշեց նա:

Փաշինյանը նշեց, որ ողբերգական միջադեպից անմիջապես հետո փորձել են հասկանալ, թե ինչ կարող էին անել իրենց ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար․ «Առաջին միտքն այն էր, եթե մեքենաների կամ վարորդների փաստաթղթերի նկատմամբ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, որ ինչի էս ճանապարհին չեն հայտնաբերել մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն։ Բայց շատ արագ արձանագրեցինք, որ և վարորդական իրավունքներն են իրավազոր, ընդ որում մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա, չենք էլ կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումների հակված են եղել․․․ Կարծում եմ՝ էնպիսի խախտումներ են, որ յուրաքանչյուր վարորդի հետ ոչ թե մեծ հավանականությամբ, այլ անպայման տեղի կունենան։ Մեքենաներն ապահովագրված են, տեխզննումն անցած։ Դեպքն, ըստ ամենային քննությունը կպարզի»,- ասաց Փաշինյանը՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից ճշտելով՝ ունե՞ն որևէ նոր տեղեկություն քննության վերաբերյալ։

«Դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, փորձաքննության արդյունքով կհասկանանք կա արդյոք խախտում, թե ոչ։ Եթե արձանագրվի խախտում, ապա փորձագետը կասի նաև, թե ով է մեղավոր»,- ի պաասխան ասաց Քյարամյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը