Ներքին 3 տարի առաջ - 09:55 17-08-2023

ՊՆ-ն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրամադրել բժշկական ծառայություններ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

Հաշվի առնելով վերոգրյալը օտարերկրյա պետություններում բժշկական ծառայություններ ձեռք բերելու նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն հայտարարվել է ՀՀ ՊՆ ԲՄԾՁԲ-23-9/1 ծածկագրով մրցույթ, որի ընթացքում մասնակցի կողմից առաջարկած գների արդյունքում կնքվել է պայմանագիր պայմանով: Համաձայն պայմանագրի նախատեսված է ձեռքբերել ամբուլատոր–պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության, հիվանդանոցային բուժօգնության եւ խնամքի, ֆիզիոթերապիայի, ատամնաբուժական, շտապ եւ անհետաձգելի բուժօգնության, հղի կանանց խորհրդատվության եւ ծննդօգնության, կանխարգելիչ բուժզննման, կոնսերվատիվ սրտաբանության, ուռուցքաբանական, քրոնիկ հիվանդությունների բուժման, ակնա-բուժական ծառայություններ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը