Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 01:45 17-08-2023

Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը. այն չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքին այլընտրանք. ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հայտարարեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը:

Նա շեշտեց, որ խաթարվել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, և անհրաժեշտ է վերջ դնել շրջափակմանը:

«Անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը ԼՂ համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի համապատասխան: Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, որովհետև այլ չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի այլընտրանք:

Մահերից կարելի է խուսափել: Բոլորը, հատկապես՝ հասարակության խոցելի խմբերը պետք է պաշտպանվեն: Ներքին տեղահանվածները և փախստականները պաշտպանված չեն խտրականությունից: Մարդասիրական օգնությունը չպետք է քաղաքականացվի: Պետք է ապահովվի ԿԽՄԿ-ի և տեղակա կազմակերպությունների աշխատանքի վերականգնումը: Դրանից բացի պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ և սոցիալական պարագաների տրամադրումը:

Հայաստանի և Ադրբեջանի միւև երկկխոսությունը պետք է շարունակական լինի՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նպատակով: Կողմերին կոչ ենք անում հաղթահարել իրավիճակը՝ ապահովելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Հայ կանայք շարունակում են մարգնալացված լինել բոլոր գործընթացներում, և միայն դիվանագիտությունը կարող է ապահովել իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը և այնպիսի լուծում, որն օգտակար կլինի բնակչության համար:

Մալթան վերահաստատում է ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն իր հավատարմությունը և սատարում է ԵԱՀԿ համանախագահության ջանքերին: Խնդիրների խաղաղ լուծմանը ԵՄ ներգրավվածությունը մեծապես ողջունվում է: Խաղաղությունից բացի այլ ճանապարհ առաջ շարժվելու համար չկա: Մալթան վերահաստատում է իր կոչը՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ»,- նշեց Մալթայի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք