Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 01:19 17-08-2023

Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում միջազգային ջանքերին․ Ադրբեջանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

Իր ելույթի սկզբում Ադրբեջանի ներկայացուցիչը Արարատ Միրզոյանի բոլոր դիտարկումները որակեց որպես հիմնազուրկ մեղադրանքներ և հերքեց դրանք։

«Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, իրականում սադրիչ և անպատասխանատու արշավ է, որի նպատակն է սասանել իմ երկրի ինքնիշխանույթունը և տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն է մոտ 30 տարի կոպտորեն արհամարհել ԱԽ 4 բանաձևերը և մի շարք հայտարարություններ, որոնցում աներկբայորեն պահանջվում էր անմիջապես և առանց պայմանների դուրս բերել օկուպացնող ուժերը Ադրբեջանի տարածքից։ Այս ամենի ֆոնին Հայաստանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական կեղծավորությնան մարմնավորում, և ԱԽ-ին ուղղված կոչը այդ արշավի մի մասն է, որն ամիսներ է շարունակվում՝ նպատակ ունենալով մանիպուլացնել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը։ Եթե Հայաստանը անկեղծ լիներ, ձգտելով օգնել, ապա դա արված կլիներ անմիջապես»,- ասաց նա։

Ադրբեջանի ներկայացուցիչը ասաց, թե իբրև ֆիզիկական խոչընդոտներ տեղակայվեցին հայկական կողիից Աղդամ-Խանքենդի ճանապարհին, և դրանք պետք է հանվեին, որպեսզի հնարավոր դառնար մարդասիրական բեռների առաքումը ԿԽՄԿ-ի կողմից։

«Մեր իշխանության և Հայաստանի բնակիչների միջև հանդիպում համաձայնեցվեց, որը պետք է մոտակա Եվլախ քաղաքում տեղի ունենար։ Օգոստոսի 5-ին Հայաստանը, ցավոք, իր կողմից ապօրինաբար տեղադրված ռեժիմի կողմից հետ կանգնեց երկու պայմանավորվածություններից ամենավերջին պահին՝ քաղաքականապես մոտիվացված և ոչ իրավաչափ նախապայմաններ առաջ քաշելով տարբեր պատրվակների հետ մեկտեղ»,- նշեց նա։

Նա նշեց, թե Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում միջազգային ջանքերին։

«ԿԽՄԿ-ն երկակի նշանակության տեխնոլոգիաներ և այլ ապրանքներ, միկրոսխեմաներ ԼՂ ներկրեց մաքսային ճանապարհով։ ԿԽՄԿ-ն ստիպված եղավ խոստովանել այդ փաստը, և սա հարված եղավ կազմակերպության հեղինակությանը և մարդասիրական մանդատին։ Հայաստանը հրաժարվեց ընդունել Բաքվում գտնվող ԿԽՄԿ-ի գրասենյակի բուժանձնակազմին, որպեսզի նրանք տեղակայվեն Խանքենդիում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ձեզ գուցե հետաքրքրի