«Քանի՞ զոհ է պետք, որ բավարար լինի: Եկեք այս թղթերը դեպի ներս թողնենք: Թող մարդիկ գոնե կարողանան նայել այս նկարին: Արցախում 120 հազար հայ ամեն օր ու վայրկյան ապրում է այս իրականությունը: Թող խիզախություն ունենան գոնե մեկ րոպե նայել այս իրականությանը»,-ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հայտարարեցին բողոքի ակցիա իրականացնող ակցիայի մասնակիցները՝ բակ նետելով Արցախում սովամահ եղած տղամարդու նկարները: