Մամուլ 3 տարի առաջ - 08:24 16-08-2023

Ում է պատկանում Օպերայի տարածում տեղադրված նոր ատրակցիոնը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, և, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում և օգտվում դրանից:

Նկատենք, որ կարմիր, հսկա ատրակցիոնը բավական մեծ տեղ է զբաղեցնում և, մեղմ ասած, հարիր չէ մշակութային ամենակարևոր շենքին: Խաղամոլության դեմ պայքարի իմիտացիա անող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոլախաղեր է տեղադրում Երևանի սրտում:

Ո՞ւմ գաղափարն է հենց Օպերայի և բալետի թատրոնի բակում այդ անճոռնի, հսկա ատրակցիոնի տեղադրումը, և ինչ անփոխարինելի շահումնավետություն է ապասվում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ատրակցիոնի իրական «տերը» Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է՝ իշխանական ՔՊ-ից:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Գյոզալյանի հետ: Վերջինս շատ վրդովվեց մեր հարցից, խնդրեց նման հարցերով իրեն էլ չանհանգստացել, այնուհետև՝ հարցը կրկնելուց հետո, ասաց, թե կապ չունի ատրակցիոնի հետ. «Ես ներկայիս պահին որևէ կապ չունեմ բոքսի ապարատի հետ։ Հետո կարող եմ տեղադրել օրենքի սահմաններում ու կապ ունենալ դրա համար, բայց այս պահի դրությամբ կապ չունեմ»,-ասաց նա:

Այսինքն՝ նախկինում ունեցել է, և «թղթաբանությունը» փոխված է:
Որպես ամփոփում՝ նկատենք, որ իշխող թիմին ամեն անթույլատրելին կարելի է, իսկ եթե շարքային որևէ քաղաքացի փորձի մի ձող ասֆալտի մեջ խրել, համայնքային հողազավթման հոդվածով «կկորցնեն» նրան:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»