Վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:
Արմեն Նազարյանին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: