Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 13:02 15-08-2023

Հայաստանը մաքրենք ներքին թշնամիներից․ Հովհաննես Պողոսյանի կոչը մարզաշխարհի ներկայացուցիչներին

ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը, ով մշտապես եղել է Արցախի կողքին, անհանգստացած է ներկայիս իրավիճակով։

Շատերի հիշողություններում թարմ են Պողոսյանի անձնվեր գործողությունները՝ ի շահ հայկական 2-րդ պետության։ 2016 թվականին նրա անմիջական ջանքերով 10 տոննա սննդամթերք է ուղարկվել Արցախ։ Սա միայն մի մասն է Պողոսյանի՝ Արցախի կողքին կանգնելու քայլերի։

Այժմ, սակայն, Արցախի շրջափակման պայմաններում, երբ միասնությունը պետք է առաջային լինի, իշխանությունների պառակտիչ մղումները չեն դադարում։

Oragir.News-ը զրուցել է Հովհաննես Պողոսյանի հետ՝ լսելու նրա կարծիքը իր դեմ հարուցված քրեական գործի մասին

«Արցախը Հայաստան է և վերջ։ Չլինի Արցախը, չի լինի Հայաստանը։ Այսօր արդեն մենք հասել ենք մի իրավիճակի, որտեղից կա մեկ ելք՝ համախմբում և նոր Հայաստանի ստեղծում առանց դավաճան պաշտոնյաների, առանց վախկոտ զինվորական վերնախավի, առանց կռացած ու նույնիսկ ինքնապահպանման բնազդը կորցրած ժողովրդի։

Ֆբ գրառման համար իմ վրա հարուցված է հերթական քրեական վարույթը հայրենիքի դավաճաններին սատկացնելու կոչի համար, իսկ որևէ մեկը կասի, ի՞նչ պատժի են արժանի դավաճանները, որոնք ծախում են մեր հայրենիքը, մեր երեխաների ու թոռների ապագան։

Ողջ գիտակցական կյանքս ապրել եմ հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, վկա բազմաթիվ բարեգործական ձեռնարկներս՝ Արցախի, ծերերի, Հայաստան Համահայկական հիմնադրամի համար և երբեք չեմ փոշմանել ու պատրաստ եմ կրկին անել։ Երբեք մտքիս ծայրով չի անցել, որ կհասնենք մի հանգրվանի, ուր դրված կլինի Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցը, երբ պետականության կորուստն ու մեր երկրի վերանալը այսքան իրական կլինեն։

Դա է պատճառը, որ այսօր կոչով դիմում եմ մարզաշխարհի ներկայացուցիչներին, քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող ինձ ճանաչողներին՝ մեր հայրենիքի համար ստեղծված այս օրհասական պահին դեն նետեք բոլոր տարաձայնություններն ու երկկողմանի վիրավորվածությունները, համախմբվեք առնվազն մեկ հարցի շուրջ՝ Հայաստանը մաքրենք ներքին թշնամիներից, ստեղծենք հիրավի ազգային կառավարություն, որն ըստ արժանվույն կներկայացնի մեր երկիրն ու ժողովրդին։

Մարզաշխարհի իմ սիրելի ներկայացուցիչներ, վստահ եմ, չեք ցանկանա երբևէ հաղթանակից հետո համբուրել այլ երկրի դրոշ և պատվո պատվանդանին կանգնել այլ երկրի օրհներգի հնչյունների ներքո, որ կհնչեցվի ի պատիվ ձեզ։ Պահն է համախմբման և հայի կամքը աշխարհին ցույց տալու, իրական քայլերով տեր կանգնելու մեր հայրենիքին՝ Արցախի մեր քույրերին ու եղբայրներին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու