Ներքին 3 տարի առաջ - 12:25 15-08-2023

Անկարագրելի չափի ողբերգություն է. կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին

«Համշեն» տուր ընկերության տնօրեն Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում տեղի ունեցած ողբերգական պատահարին, որի հետևանքով մահացել են ընկերության՝ Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի 11 անդամները՝ այդ թվում նաև վարորդը և զբոսավարը, իսկ մյուսները ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։

Պետրոսյանը մասնավորապես գրել է.

«Իմ ցավակցությունը ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Այս ամենն անկարագրելի չափի ողբերգություն է, չգիտես էլ, թե ինչ խոսել, ինչ ասել։

Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ տարիներով հազարավոր կիլոմետրեր կտրած իմ շատ սիրելի ընկեր Մառլենին և մեզ հետ իր նոր ճանապարհը սկսած, անչափ լուսավոր, պայծառ, խելացի Մուշեղին, որի հետ էլ երկար ճանապարհ պիտի անցնեինք։

Շատերդ գիտեիք Մառլենին որպես վարորդ, որ մեզ հասցնում էր մեր սիրելի վայրեր, իսկ Մուշեղին մեկ անգամ տեսածներն էլ հասցրել են սիրել իրեն։ Ցավն աննկարագրելի չափի է ու գնալով միայն խորանում է։ Բոլորին համբերություն ու չգիտեմ, թե ինչ չափի ուժ։ Ավել բան այս պահին չեմ կարող գրել կամ ասել։

Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր այս ծանրագույն պահին մեր և զոհվածների ընտանիքների կողքին են»։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին