Մամուլ 3 տարի առաջ - 09:20 15-08-2023

Հայցորդ Թոռնիկը՝ Ագրարայինի խորհրդի անդամ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի 825-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմում կրկին ընդգրկվել է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ Թոռնիկ Ալիյանը, ով հասարակությանը հայտնի դարձավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ տված ցուցմունքով, որի հիման վրա էլ Չալաբյանին կալանավորեցին, մեղադրանք առաջադրեցին` ցուցարարներին կաշառելու հոդվածով:

Ըստ «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 975-Ն որոշման եւ Ագրարային համալսարանի կանոնադրության, հոգաբարձուների խորհրդում ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ), սակայն համալսարանի հայցորդ Թոռնիկ Ալիյանը ո՛չ ուսանող է, ո՛չ ասպիրանտ:

Ստացվում է, որ համալսարանը ոչ մի կարգավիճակ չունեցող անձին ուսանողության անունից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որն էլ իր հերթին ներկայացրել է ՀՀ կառավարության եւ վարչապետի հաստատմանը: Ի դեպ, հայցորդի սահմանումը հստակ ամրագրված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա