Ներքին 3 տարի առաջ - 23:00 14-08-2023

Կորել է Գագիկ Ծառուկյանի ընձուղտը

2021 թվականի հունիսին Ծառուկյանների ընտանիքը Երևանի կենդանաբանական այգուն ընձուղտ նվիրեց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հայաստան բերված ընձուղտը 2021-ի հունիսի կեսերին արդեն պետք է լիներ կենդանաբանական այգում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ Երևան ժամանած ընձուղտն այդպես էլ Կենդանաբանական այգի չհասավ։

Оragir.News-ը Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ ընձուղտը այգի չի հասել։

«Գագիկ Ծառուկյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ընձուղտին Կենդանաբանական այգուն նվիրելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է, և ընձուղտը Կենդանաբանական այգի չի էլ հասել, նվիրատվությունը չեղարկվել է»,- պատասխանեցին Երևանի կենդանաբանական այգուց։

Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե որն է եղել պատճառը, որ նման նվերից հրաժարվել են։ Լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ ճշտումներ անելուց հետո կպատասխանեն, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ 18։00-ն, մեզ չպատասխանեցին։

Oragir.News-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը հրաժարվել ընձուղտից, ինչ պատճառաբանություն են ներկայացրել, սակայն Տոնոյանը պատասխանեց, որ մանրամասների չի տիրապետում։

Ճշտող հարցին՝կենդանին հե՞տ է ուղարկվել Հարավաֆրիկյան Հանրապետություն, թե՞ Երևանում է բնակվում, Իվետա Տոնոյանը պատասխանեց․

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, այս պահին ճշտելու հնարավորություն չունեմ կոնկրետ այդ այդ կենդանու ճակատագրի հետ կապված, բայց մենք Կենդանաբանական այգու հետ համագործակցության շատ լավ ու բարի ավանդույթներ ունենք։ Ծառուկյաններ ընտանիքի կողմից նվիրատվություններ կատարվել են և այդ շարքը շարունակական է եղել և կա, այս պահին էլ գործընթաց կա»։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ ճշտել այդ կենդանու ճակատագիրը, Իվետա Տոնոյանը բացասական պատասխան տվեց․

«Կոնկրետ այդ կենդանու ճակատագրի հետ կապված որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել, որովհետև Ճշտելու հնարավորություն չունեմ»։

Գուցե ընձուղտի վախճանն այնքան ողբերգական է եղել, որ ականատեսները կամ տեղեկացված մարդիկ լռում են դրա մասին։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին