Ներքին 3 տարի առաջ - 22:52 14-08-2023

Արցախում վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ․ IPS-ի անդրադարձը

Արցախում միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է IPS-ը՝ Արցախում ստեղծված մարդասիրական բարդ իրավիճակի մասին պատմող իր հոդվածում։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրել է բնակչության գրեթե ամբողջական էթնիկ բաժանման։

«Ռուս խաղաղապահները տեղակայվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ 2020 թվականի աշնանը Մոսկվայի միջնորդությամբ կնքված զինադադարը վերջ դրեց վեցշաբաթյա պատերազմին: Ադրբեջանական կողմը հունիսի 15-ից թույլ չի տալիս խաղաղապահներին անցնել միջանցքով:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը մարդասիրական և քաղաքացիական երթևեկության համար։

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմեց Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թեև երկու դատարաններն էլ Բաքվին պարտավորեցրել են դադարեցնել ճանապարհի արգելափակումը և ապահովել անարգել երթևեկությունը միջանցքով՝ փրկօղակը շարունակում է փակ մնալ:

Բաքուն առաջարկել էր այլընտրանքային երթուղի, որն անցնում էր Ադրբեջանի տարածքով, առաջարկը մերժվել էր Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից, ովքեր ասում են, որ դա չափազանց վտանգավոր է:

Հուլիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով մատակարարումները չպետք է դիտարկվեն որպես Լաչինի միջանցքի վերաբացմանը այլընտրանք։ Այս մոտեցումն ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր վերջին զրույցի ժամանակ։ Մինչդեռ Արցախի ներսում իրավիճակը օրեցօր վատանում է։ «Ավելացել է վիժումների թիվը դեղերի պակասի, սթրեսի և անհավասարակշիռ սննդակարգի պատճառով։ Ե՛վ մայրերը, և՛ նորածինները բարձր ռիսկի են ենթարկվում»,- IPS-ին ասել է Ստեփանակերտի Մայրության և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը:


«Միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ»,- զգուշացրել է բժիշկը։

Երկու երեխաների մայր և իր երրորդ երեխային սպասող Ալյոնա Գրիգորյանը լիովին գիտակցում է վտանգները. Հղիության հետ կապված խնդիրներ ունենալուց հետո նա մեկուկես ամիս է՝ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հսկողության ներքո։

Նա ասում է, որ պտուղը լավ վիճակում է, բայց իրեն պետք է հավասարակշռված դիետա, վիտամիններ և դեղամիջոցներ, որոնք անհնար է գտնել:

«Իմ 3-ամյա երեխան օրեր առաջ ջերմություն ուներ, և քանի որ մենք չէինք կարողանում դեղամիջոցներ գտնել, ստիպված եղանք դիմել ավանդական միջոցների՝ ջերմությունը իջացնելու համար սառը թրջոցներ դնելով»,- պատմել է հայուհին IPS-ին։

Գրիգորյանը հղիության հարցում մատնանշում է «լրացուցիչ մարտահրավերները», սակայն մտահոգված է նաև իր երկու երեխաների հոգեկան առողջության համար։ «Ընդամենը երեք և վեց տարեկանում նրանք արդեն գիտեն, թե ինչ է պատերազմը և շրջափակումը», – ցավով փաստում է նա:


Անհատական հիգիենայի պարագաների սուր պակասը նոր վտանգ է ներկայացնում նաև պաշարված անկլավի կանանց համար։

Միջազգային առողջապահական կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, զգուշացնում են, որ անվտանգ և մատչելի սանիտարական նյութերի սահմանափակումը ավելացրել է առողջական խնդիրների, ներառյալ՝ դեպրեսիան, վարակները և առողջական այլ ռիսկերը» – գրում է հոդվածագիրը։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին