Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:16 14-08-2023

Քաղաքների և համայնքների դիմակայունությունը. պանելային քննարկում

Այսօր Բաղրամյան 7 հասցեում տեղի ունեցավ «Ապրելու Երկիր» կուսակցության կազմակերպած հերթական քննարկումը մասնագետների կողմից՝ կապված Երևան քաղաքում առկա սեյսմիկ մարտահրավերների և դրանց լուծման ուղիների, աղետների ռիսկերի նվազման հետ։

Պանելային քննարկման ժամանակ մասնագետները խոսեցին քաղաքների և համայնքների դիմակայունության մասին։

Աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ասաց, որ երբ խոսում ենք սեյսմիկ վտանգի մասին, Սովետական Միության ժամանակ բոլոր շենքերը 7 բալ երկրաշարժի վտանգն էին դնում իրենց հիմքում։

«Այսինքն՝ 7-բալանոց էին կառուցում, չկար առանձնահատկություն, որ սրա մագնիտուդը կարող է ավելի ուժեղ լինել, մյուսինը՝ ավելի քիչ։ Դրա համար այդ վտանգը, ժառանգությունը մենք ստացել ենք»,- իր խոսքում նշեց Նիկոլայ Գրիգորյանը։

Փորձագետի խոսքով՝ «համեստ, խելոք» Գետառ գետը, որը սարքեցին և մտցրեցին ասֆալտի տակ, 1946 թվականին Երևանը ավերեց։

Փորձագետը նշեց, որ գետի «կալանավորումը» իրենից վտանգներ է ներկայացնում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»