Մշակույթ 3 տարի առաջ - 21:00 14-08-2023

Աստված ստեղծել է Հայաստանն ըստ Մարտիրոս Սարյանի էսքիզների

Գուրգեն Մահարին համոզված էր՝ Աստված ստեղծել է Հայաստանն ըստ Մարտիրոս Սարյանի էսքիզների։ Իսկ վարպետը մեծ բծախնդրությամբ ու մանրակրկտությամբ է ընդունել Արարչի կատարած աշխատանքը՝ ինքն էլ անելով մի քանի էական, ոչ երկրորդական շտկումներ։



Լրացնելով իր նախնական էսքիզները և ուսումնասիրելով նրանց հիման վրա ստեղծված Հայաստանը՝ Մարտիրոս Սարյանը շատ բան է բարեփոխել։ Մինչդեռ Հայաստանում իրար էին հաջորդում տարվա չորս եղանակները, Սարյանն իր արվեստանոցում ստեղծեց մի արև, որը ժամանակակից առաջավոր արվեստի տեխնոլոգիայի վերջին խոսքով ապահովեց հավիտենական գարուն և ամառ նրա արվեստանոցում։ Դրսում կարող էր ձյուն գալ և սառնամանիք լինել, բայց դա ոչ մի նշանակություն չուներ Սարյանի ստեղծագործած աշխարհի համար․ այնտեղ ծաղկում են վարդն ու եղրևանին, մեխակն ու կակաչը, և բուրում են սեխն ու դեղձը, խնձորն ու սերկևիլը։



Իրեն բնորոշ մեղմ հումորով Մահարին գրում է, թե ըստ պատմագրական չստուգված տվյալների՝ Մարտիրոս Սարյանը մի անգամ փորձել է նկարել ձյան փաթիլների դանդաղ և հանդիսավոր էջքը այգիների վրա և, ո՜վ զարմանք, ձյան փաթիլները փոխվել են խնձորենու սպիտակ ծաղկաթերթերի։



Գրողը հումորային բնութագիր է տալիս նաև Մարտիրոս Սարյան դիմանկարչին․ որպես դիմանկարիչ՝ Մարտիրոս Սարյանի սրի, ներողության, վրձնի տակով են անցել գրեթե մեր բոլոր գիտնականները, նշանավոր արվեստագետներն ու մանավանդ գրողները։ Նա նկարել է անգամ գրողների, որոնք դեռ չեն փայլել իրենց ստեղծագործություններով, և նրանցից մեկը չի վախեցել այդ մասին նախազգուշացնել մեծ նկարչին։ Մարտիրոս Սարյանը շարունակել և վերջացրել է իր աշխատանքը՝ առանց ուշադրություն դարձնելու համեստ գրողի տրտունջների վրա, իսկ վերջում ասել է․

-Ես քեզ հենց հիմա նկարեցի, որ գնաս, սրանից հետո լավ բաներ գրես։ Գնա, աշխատիր լավ գործեր տալ, թե չէ ես կընկնեմ անհարմար դրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ