Ներքին 3 տարի առաջ - 18:27 14-08-2023

Աթաթուրքի արձանը Պրահա 6-ում չի լինի

Օrer.eu-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետրանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6 ի տարծաքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի շրջանակներում։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ Չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։

Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին