Ներքին 3 տարի առաջ - 18:00 12-08-2023

Մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց. Նարեկ Մալյան

«Աշոտյանը շատ վտանգավոր մարդ է, ինչպես վտանգավոր է յուրաքանչյուր ոք, ով չի վախենում բարձրաձայնել ճշմարտությունը, ով չի կարող իր հետ հաշտ լինել, նստել տանը, ոչինչ չանել, ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում։ Աշոտյանն այդ առումով առանձնակի վտանգավոր մարդ է, քանի որ կարողանում է երեք լեզվով ազատորեն քաղաքական կոնտենտ արտադրել»,- հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, որ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց էր եկել իր աջակցությունը հայտնելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Նրա խոսքով, «դավաճանները» Աշոտյանին, իրեն, Արմեն Գրիգորյանին ու այլոց ազատազրկում են վախից։

«Թուրքի ստրուկները վախենում են, սարսափում են ազատ մտածողներից, դավաճանները սարսափում են հայերից, էլիտար կայֆերով ապրողները սարսափում են իրենց շատ մոտ ապագայի հեռանկարից։ Ես շատ եմ լսում, սոցցանցերում տեսնում քննարկումներ, որ սրանք դավաճան են։ Ինձ թվում է՝ այս առումով ավելացնելու բան չկա։ Գոյություն ունի համազգային մեծ կոնսենսուս, որ սրանք դավաճան են։ Եկեք ուղղակի այդ փաստն արձանագրենք ու շարժվենք առաջ, հասկանանք՝ մենք ո՞վ ենք։ Մենք դավաճանների առաջ կզո՞ղ ենք, լռո՞ղ ենք, խոնարհվո՞ղ ենք։ Ինձ թվում է՝ չէ»,- ասաց Մալյանը։

Հասարակական գործիչը հայտարարեց՝ այս իշխանության հեռացումը տխուր միջոցառում չի լինելու։

«Սրանց կառավարումն է տխուր միջոցառում, սուգ, վիշտ, դագաղներ։ Իսկ սրանց հեռացումը լինելու է շատ ուրախ միջոցառում, համազգային տոն։ Ես ձեզ խոստանում եմ, այնքանով որքանով ես իմ մասնակցությունը կունենամ սրանց հեռացման պրոցեսին, այն լինելու է շատ դինամիկ ու հետաքրքիր։ Այնպես որ ես ուզում եմ ձեզ ասել, շատ, շատ մոտ ժամանակում սպասեք այն կանչին, որով սրբելու ենք սրանց։ Եթե սրանք դավաճան են, ես դավաճաններին բռնողն եմ, դատողն եմ, կզցնողն եմ, ականջները կտրող, չոբանի շուն սարքողն եմ, նրանց դահիճն եմ։ Շատ մոտ ապագայում սպասեք այդ կանչին»,- ելույթն ավարտեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան