Ներքին 2 տարի առաջ - 15:30 12-08-2023

Եթե անգամ ՄԱԿ-ը փառահեղ հայամետ բանաձև ընդունի, ո՞վ է այն կյանքի կոչելու 

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ ԱԽ-ի հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։

Դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ-ն կրկին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով։ Այն ժամանակ քննադատություններ հնչեցին այն մասին, թե հայկական կողմը թեև դիմել էր, սակայն նախ կողմերի հետ բավարար աշխատանք չէր կատարվել, ապա նաև որևէ բանաձև չէր ներկայացրել, արդյունքում, հնչեցին ելույթներ, կոչեր, որոնք սակայն որևէ ազդեցություն չունեցան առկա իրավիճակի վրա։

Oragir.News-ը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից փորձեց ճշտել, թե արդյո՞ք այս անգամ հայկական կողմը բանաձև ներկյացրել է։ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Անի Բադալյանն ասաց, որ այս պահին գործընթացի վերաբերյալ ավելին, քան հայտարարության մեջ առկա է՝ չի կարող ասել. «Նամակով դիմել ենք, մնացածը գործընթաց է, այս պահին ավելին չեմ կարող ասել»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանն ասաց, որ այս դիմումի ներկայացումն ուշացած է համարում։

«Արդեն կարևոր էլ չէ բանաձև կա՞, թե՞ ոչ, միգուցե ներքին խողովակներով, ինչ-որ բանաձևի տեքստ քննարկել են։ Դիցուք, այդ աշխատանքային քննարկումը կա, ու ռեզալյուցան էլ կա, եթե անգամ որոշվի, որ պատժամիջոցներ են կիրառվելու՝ ովքե՞ր են այդ պատժամիջոցները կիրառելու, այլ պետության ղեկավարնե՞րը, եթե կիրառող լինեին՝ ինչո՞ւ մինչև հիմա չէին անում, թե՞ մենք որոշել ենք, որ այդ երկրներին նավթն ու գազն այլևս չի հետաքրրքում։

Կարծում եմ՝ պետք է սցենարն ավելի պարզ պատկերացնել, դիցուք, առավոտը աշխարհն արթնացել է, ու բոլորը դարձել են հայամետ, ՄԱԿ-ում էլ ֆանտաստիկ բանաձև է ընդունվում, ո՞վ է այդ բանաձևը կյանքի կոչելու։

Հայկական կողմը պետք է պարզ գիտակցի, որ բացի այդ բանաձևից, ամեն օր պետք է աշխատել ու այն ունակությունները ձևավորել, որ այդ բանաձևը կյանքի կոչվի։ Մենք այսօր ունենք նաև ՄԱԿ-ի դատարանի որոշումը, իրագործվե՞լ է։ ՄԱԿ-ն ունի բազմաթիվ բանաձևեր, որոնք չեն կիրառվել, իսկ երբ որևէ երկրի պետք է եղել՝ թուղթը վերցրել է ձեռքն ու իր զորքով այդ բանաձը կյանքի է կոչել։

Հայաստանը պետք է գիտակցի, որ հասել ենք այն կետին, որտեղ միայն 1992 թվականի սցենարն է աշխատելու, ու դրան պետք է ազգովի, միասնական պատրաստվենք ու կյանքի կոչենք։

Իսկ ԵՄ երկրները բազմիցս հայտարարել են, որ պատժամիջոցներ կիրառելու իմաստ չեն տեսնում, որովհետև իրենք ունեն շահեր։ Բանաձևն, այո՛, շատ տեղին կլինի, ու պետք է աշխատել այն ստանալու համար, բայց եթե դրա հաջորդ օրը մենք չենք պատրաստվում այդ խնդիրը լուծել ինչպես 1992 թվականին լուծեցինք, ապա այդ թուղթն էլի մնալու է պատմության դարակներում»,- նշեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի