Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:45 11-08-2023

Լոս Անջելեսում շարունակվում է նստացույցը՝ ամենահայամետ կոնգրեսականի գրասենյակի դիմաց

Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն հինգ օր է շարունակում են բողոքի ակցիաներն ու նստացույցը՝ Կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ՝ պահանջելով որպեսզի Շիֆը գա Հայաստան, միջազգային մամուլի ներկայացուցիչների համար այստեղ մամլո ասուլիս հրավիրի և ներկայացնի այն իրավիճակը, որն առկա է Արցախում։

Ակցիայի մասնակիցները պահանջում են միջազգային հանրությունից վերջ տալ Լաչինի միջանցքի շրջափակմանը, Արցախում խորացող հումանիտար ճգնաժամին։ Միառժամանակ Ադրբեջանի գործողությունների դեմ նրանք ակնկալում են միջազգային հանրության կոշտ արձագանքը։

Նախօրեին հայ համայնքի ներկայացուցիչները փակել էին Գլենդել-Բըրբանք մայրուղին և հանդիպում էին պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

Ակցիայի մասնակիցներից մեկն այսօր իր ունեցած ելույթի ընթացքում հայտնեց, որ իրենց այդ ակցիային արձագանքել և ակցիան լուսաբանել են 18 միջազգային և տեղական լրատվամիջոց։

Ակցիայի մեկ այլ մասնակից ասաց, որ աշխարհում մոտավորապես 10 մլն հայ է ապրում, Կալիֆորնիայում՝ մոտ 2 մլն, անհրաժետ է նոր մտավորականների հայտնաբերում, անհրաժեշտ է նոր ձևաչափ, նոր մոտեցում ՝ հայ անհատի, կազմակերպության, խմբի դիմագիծը պահելու, վարկանիշը ներկայացնելու ու բարձրացնելու նպատակով։

Նշենք նաև, որ օգոստոսի 20-ին ակցիայի մասնակիցները նախատեսում են ցույց իրականացնել Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առաջ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և այն անհապաղ վերացնելու վերաբերյալ բանաձև ընդունելու պահանջով: Ցույցին մասնակցելու են հայ համայնքի ներկայացուցիչներ Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Տորոնտոյից, Բոստոնից, Վաշինգտոնից, Ֆիլադելֆիայից, Քլիվլենդից և Հյուսիսային Ամերիկայի այլ քաղաքներից:

Միացե՛ք և տարածե՛ք:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը