Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:30 10-08-2023

Հայերը փակել են Գլենդելի 134 ավտոճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Արցախի շրջափակումը

Մի քանի հարյուր ցուցարարներ գիշերը փակել են Գլենդելի 134 ավտոճանապարհի մի կողմը՝ ուշադրություն հրավիրելով Արցախում տիրող ճգնաժամի վրա։

Օգտագործելով մեծ բեռնարար, նրանք արգելափակել են մայրուղու դեպի արևելք ընթացող հատվածը՝ Կենտրոնական և Բրենդ պողոտաների խաչմերուկում: Այնուհետև ցուցարարները հավաքվել են ավտոմայրուղիների վրա, պարզել ցուցապաստառներ և կոչ արել աջակցել կոնգրեսական Ադամ Շիֆին:

Վերջին օրերին ցուցարարները նստացույց են անում նաև Շիֆի տեղական գրասենյակի մոտ՝ կոչ անելով դեմոկրատ կոնգրեսականին աջակցել Արցախում ստեղծված իրավիճակին։

Նկատենք, որ այս ակցիայի արդյունքում տեղական լրավամիջոցները սկսել են անդրադառնալ նաև Արցախի շրջափակման հարցին։

Նշենք, որ Շիֆն իր աջակցությունն է հայտնել շրջափակման դադարեցմանը, սակայն հայ ցուցարարներ կարծում են, որ դա բավարար չէ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ