Ներքին 2 տարի առաջ - 18:29 09-08-2023

Հայաստանում հանգստանալը շատ թանկ է․ հարցում

Շոգերն ընկնելուն պես հարց է ծագում՝ ինչպե՞ս կազմակերպել մատչելի, որակյալ ու բովանդակալից հանգիստ:

Ամառային երեք ամիսներից գոնե մեկը պետք է օգտագործել արևի տակ պառկելու և առօրյայից կտրվելու ու հանգստանալու նպատակով: Շատերն արդեն հասցրել են հանգստանալ, իսկ կան քաղաքացիներ, ովքեր հանգիստն անց են կացնում տանը, քանի որ հանգստի մեկնելը ոչ բոլորին է հասանելի։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է պետք հանգիստը կազմակերպելու համար։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ արտերկրում հանգիստն անցկացնելն ավելի մատչելի է, իսկ Հայաստանում՝ մեկ ընտանիքի համար 200-ից 500 հազար դրամ կարժենա մեկ շաբաթ անգիստը։ «Հայաստանում ամեն ինչ շատ թանկ է, մինիմում 200 հազար դրամ պետք է, երևի դա էլ հերիք չանի»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված