Ներքին 2 տարի առաջ - 19:00 09-08-2023

ԲԴԽ-ն պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել

Առաջիկա օրերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) կուղարկվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի գանգատը։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց դատավորի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք դատական ակտին հասանելիություն ստացել են մոտավորապես 10 օր առաջ։ «Դրանից հետո 4-ամսյա ժամկետ կա ՄԻԵԴ դիմելու համար։ Բայց մենք չենք պլանավորում այս 4 ամիսն էլ սպասել, պլանավորում ենք այս ամիս ուղարկել։ Այս պահին գանգատը գտնվում է մշակման փուլում, մի քանի օրից կավարտենք աշխատանքը ու վերջնական տեսք հաղորդելուց հետո կուղարկենք ՄԻԵԴ»,- ասաց նա։

Հարությունյանն ասաց՝ ակնկալվում է, որ Եվրոպական դատարանը կարձանագրի այս գործով արդար դատաքննության, խոսքի ազատության իրավունքների խախտումները․ «Բացի դրանից՝ որպես հետևանք, արձանագրելուց հետո՝ ենթադրվում է ԲԴԽ-ի դատական ակտ կոչվածին նախորդող իրավիճակի ամբողջական վերականգնում։ Այսինքն, պարոն Հարությունյանը պետք է վերականգնվի դատավորի իր կարգավիճակում»։

Փաստաբանն ընդգծեց նաև՝ ԲԴԽ-ն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ցանկացած դատավորի, եթե անգամ տեղին է նրա լիազորությունների դադարեցումը, ՄԻԵԴ-ի կողմից խախտում է ճանաչվելու և բոլոր դատավորները վերականգնվելու են։ «Այսինքն, ԲԴԽ-ն պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել, որտեղ ոչ մի որոշում չի կարող համարվել լեգիտիմ և իրավաչափ։ Հետևապես, բոլոր դատավորները, ում նկատմամբ որոշումներ են կայացվել ու որոշումներ կկայացվեն, անխուսափելիորեն վերականգնվելու են»։

Հիշեցնենք նաև, որ մինչ այս լիազորությունները դադարեցված ևս 7 դատավորներ ևս դիմել էին ՄԻԵԴ։ Նրանց գանգատը դատարանը ընդունել է վարույթ, ավելին, այդ բողոքներին տրվել է առաջնահերթություն։

ՄԻԵԴ դիմած նախկին դատավոր Աննա Փիլոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր գանգատի մասով Եվրոպական դատարանը բավարարել էր միջնորդությունը և կիրառել էր արագ ծանուցման և քննության կանոնները, ինչը ենթադրում է, որ առաջնահերթություն է տվել գանգատի քննությանը։

«Այս պահին, այո, կոմունիկացվել է միայն Սուրեն Անտոնյանի գանգատը, ենթադրաբար ՄԻԵԴ-ի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Անտոնյանը բարձր դատարանի դատավոր է։ Ենթադրում եմ՝ կարճ ժամանակում նաև մնացածի բողոքները կկոմունիկացվեն՝ հաշվի առնելով արագ քննության կանոնի կիրառումը»։

Փիլոսյանը տեղեկացրեց, որ արագ քննության կանոնի կիրառումը ենթադրում է, որ գործերը պետք է քննվեն 2 տարվա ընթացքում, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այդ ժամկետը խախտվում է մինչև 1 տարի ժամկետով, այսինքն, 3 տարում են կատարվում քննությունները։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան