Ներքին 2 տարի առաջ - 13:40 09-08-2023

Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ Այս մասին Միրզոյանը տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։

Շարունակելով Դուբրովնիկի համաժողովի քննարկումը՝ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-բուլղարական զարգացող գործընկերությանը և երկկողմ քաղաքական երկխոսությանը»,- գրել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի