Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:35 09-08-2023

Երևանում ամենակարևորն աղբահանության և տրանսպորտի խնդիրներն են

Երևանցիները քաղաքի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարում են հասարակական տրանսպորտի և աղբահանության խնդիրները: Այս մասին վկայում են «GALLUP International»-ի՝ առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ «Սպասելով» խորագրով իրականացված հեռախոսային հարցման տվյալները, որն իրականացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Աղբահանության խնդիրը առաջին տեղում է 33,4 տոկոսով, որը համեմատած 2021 թվականի հետ՝ բավականին մեծ աճ է գրանցել։

Հասարակակական տրանսպորտի խնդիրը 29 տոկոսն է նշել, որը նվազում է գրանցել 2021 թվականի համեմատ գրեթե 8 տոկոսով։ Բնապահպանական խնդիրները աճ են գրանցել գրեթե 7 տոկոսով, բավականին մեծ աճ են գրանցել նաև ճանապարհային խնդիրները՝ ճանապարհների վատ վիճակը, խցանումները։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի