Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
copy image url

Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ներքին 1 տարի առաջ - 20:14 08-08-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ, ի թիվս այլոց, Հայաստանը գնահատում է ԵՄ քաղաքացիների թիրախային ձայնը, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։

«Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակը՝ տեղադրելով եվրոպական տարբեր կառույցների հայտարարությունների հատվածներ։