Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 15:45 08-08-2023

Նիկո՛լ, մենք գալու ենք քո հետևից, դու պատասխան ես տալու․անհետ կորածի մայր

«Ծնողներով որոշել ենք, որ 1 ամսով մեր բողոքի ակցիան հետաձգենք, եթե մինչև սեպտեմբերի կեսերը Փաշինյանն ու իր թիմը մեզ չընդունեցին ու մեր հարցերին չպատասխանեցին, երդվում ենք, որ ծայրահեղ քայլերի կգնանք»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասացին Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորած զինծառայողների ծնողները։

«Բաղրամյան պողոտան 2 անգամ փակեցինք, Ազգային ժողովի ու Կառավարության պատերի տակ ժամերով նստեցինք, բայց Փաշինյանը չբարեհաճեց մեզ ընդունել, փոխարենը սադրիչների «գործուղեցին» Բաղրամյան։ Մեկն էլ իրենց հեղափոխության օրերին հարթակ բարձրացած և հերոսի պապ ներկայացած անձն էր, որ եկել էր Բաղրամյան պողոտա և առաջարկում էր՝ գնալ Բաքվում ակցիա անել։ Դա իշխանության հերթական լկտիությունն էր»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Ծնողների խոսքով՝ Բաղրամյան պողոտան 10 ժամ փակ պահելուց հետո ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ գնացել են Ոստիկանության շենք, որտեղ հանդիպել են Ներքին գործերի նախարարի տեղակալի հետ․

«Խոսեցինք, հետո դիմում գրեցինք, որ ուզում ենք հանդիպենք Նիկոլի հետ, ԳՇ պետի հետ, ԱԱԾ պետի հետ, ԲԴԽ նախագահի հետ։ Մեզ 10 օր ժամանակ տվեցին, ասացինք՝ 5 օր էլ մեր կողմից»։

Ծնողները պատմեցին, որ ուրբաթ օրը՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի մոտ հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, իրենց բողոքը ներկայացրել, պահանջել հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

«Ասացինք, ե՞րբ են բարեհաճելու մեզ ընդունել։ Ալենը մեր մոտից զանգահարեց Աբազյանին, նա էլ խոստացավ հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին ընդունել։ Ծնողներով օգոստոսի 5-ին՝ շաբաթ օրը, գնացինք ԱԱԾ, բայց մեզ ընդունեց ԱԱԾ տնօրենի օգնականներից մեկը։

Ինչպես նախորդ անգամ, այդ օրը ևս էլի վեճ, էլի ծնողների գլխին սարքել։ Ծնողը հարց է տալիս, ասում են՝ հաղորդում ես տալիս և այլն։ Մեր մամաներից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցին։ Այդքանից հետո, որ ասացինք՝ հեսա լրագրողի ենք կանչում, արագ կազմակերպեցին ու ԱԱԾ տնօրենը հանդիպեց մեզ հետ։ Ասաց՝ ժողովուրդ ջան, չգիտեի,որ այստեղ եք, թե չէ 2 ժամ չէի սպասեցնի»,- պատմեցին անհետ կորած զինծառայողների ծնողները։

Հարցին՝ ԱԱԾ տնօերն Արմեն Աբազյանի հետ հանդիպումն ինչպե՞ս անցավ, արդյոք ձեր հարցերին սպառիչ պատասխան տվե՞լ է նա, անհետ կորածների ծնողները պատասխանեցին, որ գոհ չեն հանդիպումից․

«Արմեն Աբազյանը որևէ նոր բան չասաց, տպավորություն էր, որ փափուկ բարձ էր դնում մեր գլխի տակ։ Խոսեց ԴՆԹ փորձանմուշների մասին, ասաց՝ 90 ԴՆԹ համընկնում ունենք, որ ծնողները չեն վերցրել, հանձնարարել եմ, որ նորից փորձաքննության ենթարկվեն,պատասխանները գան, ձեզ կզանգեմ։ Աբազյանն ասաց՝ մինչև սեպտեմբերի կես փոփոխություն կլինի, թե ի՞նչ փոփոխություն՝ չմանրամասնեց»։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ասացին՝ հաշվի առնելով ԱԱԾ տնօրենի տված խոստումը, օգոստոսի 10-ին հայտարարված բողոքի ակցիան չեղարկում են, բայց դա չի նշանակում, որ հետքայլ են անում․

«Մենք հասկացանք, որ Նիկոլը թքած ունի հայ ժողովրդի վրա, իր համար միայն իր ընտանիքն է, ուրիշ ոչ մեկ։ Եթե քիմիկների կեսը ԼԳԲՏ կամ թմրամոլ լինեին, այս խնդիրը կլուծեին, չնայած այդ դեպքում նրանց չէին էլ տանի մարտական գործողությունների։

Որոշել ենք, եթե մինչև սեպտեմբերի կես Նիկոլը և մյուս պաշտոնյաները մեզ չընդունեն, ապա այս անգամ ոչ միայն ծնողներով, այլ նաև ընտանիքներով, հարևաններով, բարեկամներով, գյուղերով ու համայնքներով ենք բողոքի ակցիաներ կազմակերպելու։ Նիկո՛լ, մենք գալու ենք քո հետևից ու դու պատասխան ես տալու, ուզես, թե ոչ»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած:

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ