ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը, մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի համար անցկացվող հայաստանյան նախընտրական փուլին։ Այս մասին տեղեկանում ենք Վահան Քերոբյանի կնոջ՝ Մարիամ Հարությունյանի ֆեսբուքյան էջից։ Վերջինս դստեր լուսանկարն է հրապարակել՝ կից նշելով, որ մասնակցում է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի նախընտրական փուլին:

Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Ֆրանսիայի Նիս քաղաքում: