Ներքին 3 տարի առաջ - 12:00 08-08-2023

Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Երևանի նախկին քաղաքապետ (2018-2021), դերասան Հայկ Մարությանը հայտնել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս մասին Մարությանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից տեսանյութ հրապարակելով։

Նախկին քաղաքապետը շեշտել է, որ իրենց թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ։ «Միակ մեր հարստությունը դուք եք՝ երևանցիներ և մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ»,- նշում է նա։

Մարությանը նախ մի քանի հարց բարձրացրեց՝ «արդյո՞ք այսօր մեր երկրում պրոցեսներն արդար են ու թափանցիկ, արդյո՞ք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է ու ի նպաստ երևանցու, արդյո՞ք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով, արդյո՞ք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի ենք կանգնել 2018-ին», ապա ինքն էլ պատասխանեց՝ «իհարկե ոչ, ուստի պայքարն ավարտված չէ»։

«Մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել անհասկանալի ու պատահական մարդիկ»,- հայտարարել է Մարությանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի