Ներքին 2 տարի առաջ - 09:15 08-08-2023

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, оգոստոսի 7-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 20 մ), բախվել հողաթմբին եւ կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին եւ ուղեւոր Մ․ Մ․-ին (ծնված 1957 թ.), տուժածները հոսպիտալացվել են Իջեւանի ԲԿ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»