Ուղիղ եթեր
Դիմել ենք Կառավարությանը Արցախի հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու պահանջով․ Արա Զոհրաբյան
copy image url

Դիմել ենք Կառավարությանը Արցախի հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու պահանջով․ Արա Զոհրաբյան

Ներքին 1 տարի առաջ - 23:28 07-08-2023
Դիմել ենք Կառավարությանը Արցախի հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու պահանջով։ Այդ մասին հայտնում է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

«Քաղվածք դիմումի տեքստից.
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ողջ գործընթացը տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ., այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. (գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

2015 թվականի փետրվարի 3-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կիրառման վճիռը (Խորվաթիան ընդդեմ Սերբիայի գործով), որով մեկնաբանել է նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետը: Ըստ նշված վճռի՝ «Ինչ վերաբերում է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, Դատարանը կրկնում է, որ հոդված II (գ) կետը ներառում է սպանություն չհանդիսացող ֆիզիկական ոչնչացման մեթոդները, որոնց միջոցով կատարողը կհասնի խմբի անդամների վերջնական մահվան: Ոչնչացման նման մեթոդները ներառում են, ի թիվս այլոց, սննդից, բժշկական օգնությունից, Էջ 1/2 կացարանից կամ հագուստից զրկելը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը, տներից համակարգված արտաքսումը կամ չափազանց ծանր աշխատանքի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով հյուծվածությունը:..»:

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին շրջափակելը, ինչի արդյունքում Արցախի ժողովուրդը զրկվել է սնունդից և մարդու գոյության համար անհրաժեշտ այլ միջոցներից, այդ թվում՝ դեղամիջոցներից, բժշկական օգնությունից, ինչպես նաև կրել է մարդկային կորուստներ (սովից բխող երեխաների մահերը), ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետով նկարագրված պայմաններին:

Այս պարագայում, Հայաստանը պետք է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում, ինչն առնվազն կազդեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա:

Վերոգրյալի հիման վրա, պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝
1. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում:

2. Մերժելու դեպքում՝ պատճառաբանել ՀՀ կառավարության նշված անգործությունը»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ