Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:00 07-08-2023

ՄԱԿ-ի դիմաց կանանց հացադուլը դադարեցվել է

Հունիսի կեսերից «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերից կանայք միմյանց հերթափոխելով մեկ օր հացադուլ էին իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Oragir.News-ը պարբերաբար լուսաբանել է կանաց ակցիան և զրուցել տարբեր օրերին հացադուլ իրականացնողների հետ։ Այսօր մենք կրկին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էինք՝ զրուցելու այսօր հացադուլին միացած կանանց հետ, սակայն ակցիայի մասնակից որևէ կին այստեղ չկար։ Տպավորություն էր, որ կանայք դադարեցրել են հացադուլը։

Նշենք, որ շաբաթ և կիրակի օրերին ևս ՄԱԿ-ի դիմաց ակցիան չի իրականացվել, քանի որ ներկայացուցչության աշխտակիցներն այդ օրը հանգստանում են։

Oragir.News-ը փորձեց նախաձեռնության կազմակերպիչներից Անուշ Սեդրակյանից ճշտել, թե արդյոք նախաձեռնությունը դադարեցված է, սակայն նա մեր հարցին չպատասխանեց, ասաց՝ ռոումինգի տակ է ու անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո