Ներքին 3 տարի առաջ - 12:35 07-08-2023

Արցախում սկսել են ձիերով երթևեկել

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տոտալ շրջափակման պայմաններում վերջին օրերին առաջացել է վառելիքի պակաս, որի հետևանքով դադարեցվել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ստեղծված իրավիճակում քաղաքացիները փորձում են երթևեկության այլընտրանքային տարբերակներ գտնել։ Մասնավորապես համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մի քաղաքացի Ստեփանակերտում երթևեկում է ձիով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված