Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան․ Հրանտ Բագրատյան
copy image url

Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան․ Հրանտ Բագրատյան

Ներքին 1 տարի առաջ - 16:56 06-08-2023
Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վե՞րջը։ Միգուցե հեռանայի՞ր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադդառնալով Փաշինյանի նախօրեին համահայկական խաղերի բացման ժամանակ ունեցած ելույթին:

«Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան. ասել է Նիկոլ Փաշինյանը համահայկական խաղերի բացման ժամանակ։ Ասել կուզի Արցախը վերջացած է, տեսեք Հայաստանը կապողանու՞մ ենք փրկել։ Ալիբի՞ ես նախապատրաստում գալիք նոր պարտությունների։ Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վեր՞ջը։ Միգուցե հեռանայի՞ր»,- գրել է նա։