Ուղիղ եթեր
Մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա․ Արտակ Զաքարյան
copy image url

Մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա․ Արտակ Զաքարյան

Ներքին 1 տարի առաջ - 14:59 06-08-2023
Ի՞նչ է նշանակում «...ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է: Սա Նիկոլի երեկվա` օգոստոսի 5-ի «տոնական» ելույթի ահազանգն էր, որը կորավ ստամոքսով և շոուներով խաբված ամբոխի խրախճանքում: Տրվել է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու նոր փուլի մեկնարկը: Վերհիշենք` թե ի՞նչ և ինչպե՞ս է եղել մինչ այս. քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«2018թ. մարտի 31-ին` «ՔԱ´ՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻն» ազդանշանով, Գյումրից սկիզբ առավ Արցախի և արցախահայության ճակատագիրը կործանող նիկոլա-թուրքական «քայլերթը»: Այն դարձավ համայն հայությանը խաբելու, ազգային նպատակներից շեղելու, հայրենիքի համար կյանքը զոհաբերածների պայքարը` ստամոքսով ապրողների աբիժնիկությամբ փոխարինելու սկիզբ:
2018թ. նոյեմբերի 26-ին, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի միջոցով (վստահ եմ, որ նրա կերպարը հատուկ են ընտրել) նիկոլական խունտան Երևանում հայտարարում է, որ «ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԿԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ էՐ, ՔԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ»: Այսպես կոտրվում և ոտատակ են տալիս դարերով պետականություն երազած, ցեղասպանված և հայրենազրկված ժողովրդի արցախյան միակ հաղթական ոգին: Սասունը փաստացի ասում էր, որ փողոց փակող սորոսածին բոսյակների գործն ավելի կարևոր էր, քան հայրենիքի համար նահատակված կամ կռված տղերքինը: Տարօրինակ է, որ ԵԿՄ-ում բացատրություն չեն պահանջել այդ վիրավորական ու արատավորող հայտարարության համար:

2019 թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, համահայկական խաղերի առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Նիկոլի կողմից հնչեց` «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵ´ՐՋ» ականջահաճո բառերը, որով դրվեց մոտալուտ պատերազմի լեգիտիմացման իրավա-քաղաքական հիմքերը: Այն դարձավ պատերազմի հրավեր և խաղաղ բանակցությունների ավարտ:

2020թ. սեպտեմբերի 27, 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի ժամ հետո, ԱԺ դահլիճում Նիկոլը հայտարարում է` «ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՄԵԶ ՊԱՐՏՎԱԾ ՉԵ´ՆՔ ՀԱՄԱՐԵԼՈւ»: Այն դարձավ հրահրված պատերազմի պլանավորված պարտության առաջին ազդանշանը: Այսպես սկսվեց Հայրենիքը փաստացի հանձնելու գործընթացը:

2020թ. նոյեմբերի 10-ին, ժողովրդի վրեժից խուսափած և բունկերում թաքնված Նիկոլը հայտարարում է. «ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈւ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ»: Թողնենք մի կողմ, որ այս բառերի համար ոստիկանությունը գործ կհարուցեր հասարակ քաղաքացու վրա: Այս հայտարարությամբ Նիկոլի «իշխանության» տերերը հայտարարում էին, որ հայ ժողովրդի հետ հաշիվները դեռ մաքրված չեն: Որ դեռ բազմաթիվ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հիշեք, թե պատերազմից հետո բունկերից «վրեժի» կոչ անող Նիկոլը, հենց այդ քաղաքացու ստամոքսից սկսվող ուղեղի բթացման միջոցով, որքան հող, բարձունքներ, դիրքեր ու ճանապարհներ հանձնեց թշնամուն: Անորոշ դեմքով, անսեռ, անհասցե ու անհայրենիք «քաղաքացին» վրեժ լուծեց Հայրենիք, տուն, տեղ, խիղճ, ոգի և պատիվ ունեցող միլիոնավոր հայորդիներից:

2022թ. հոկտեմբերից սկսած, մի քանի անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, 2023թ. մայիսին 24-ին, Աժ դահլիճում Նիկոլը բացեց ևս մի շատ վտանգավոր ու կործանարար թեզ. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈւՄ ԵՆՔ ՄԻ ՎԱՅՐՈւՄ, ՈՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿՆԸ ՉՈւՆԵՆՔ»: Սա արդեն նիկոլականների կողմից Արցախը հանձնելու և լավ ապրելու մասին չէ: Սա արդեն հայկական պետականությունն ու հայոց հայրենիքի գոյությունը կասկածի տակ դնելու մասին է:

Երեկ Գյումրիում Նիկոլն ըստ էության ազդարարեց, որ Հայաստանի պետականությունը վտանգի տակ է: Այդ մասին նա ակնարկել էր նաև հուլիսի 25-ի իր տխրահռչակ ասուլիսում:

Հ.Գ. «ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ, ՈՐ ԱՊՐԵՆՔ» գաղափարով ապրող նիկոլականները պետք է հասկանան մի շատ կարևոր բան: Նրանք չեն կարող Արցախը թշնամուն տալ: Նիկոլականները թող մտածեն, թե ի՞նչ էր ասում Նիկոլը երեկ Գյումրիում: Էդ ու՞մ պետականությանն է վտանգ սպառնում, որ Նիկոլը կոչ է անում անսասան պահել կամքը: Հուսով եմ, մի օր մարդիկ կհասկանան, որ Նիկոլն Արցախը տալիս է թուրքին, որպեսզի հետո Հայաստանն էլ տա: Եվ դարի այդ դավադրությունը նա անում է նիկոլականների ձեռքերով»:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից