Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:22 06-08-2023

«Արցախի անվտանգության ճակատը» և ԱՀ քաղաքական 3 ուժեր կնքել են համագործակցության հուշագիր

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման Խորհուրդը երեկ գումարել է նիստ, որի օրակարգում 2023թ․ հուլիսին Շարժման կատարած աշխատանքների ամփոփումն էր, ԱՀ խորհրդարանական երեք ուժերի (ԱԺԿ, Արդարություն, ՀՅԴ) հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք շարժման մամուլի ծառայությունից։

Ամենամսյա նիստին առաջին անգամ հեռակապով միացել էին նաև Ճակատի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ ՀՀ-ում վերջերս ձևավորված հարթակի ղեկավարը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման մասնակիցների թիվը կրկնապատկվել է, ձեւավորվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանային ստորաբաժանումները, նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետությունում Հարթակի ստեղծումը։ Շարժման 8 հենասյունային աշխատանքային խմբերում, ՀՀ-ից եւ արտերկրից փորձագետների մասնակցությամբ քննարկվել են հրատապ կարճաժամկետ եւ ռազմավարական ծրագրեր։ Շարժման Կոմիտեի հավանությանն արժանացած մի շարք նախագծեր ընթացքավորվել են «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով։

Քննարկված թեմաների առանցքում էին՝ շրջափակման խստացող պայմաններում Շարժման նպատակից եւ հռչակած սկզբունքներից անշեղությունը եւ այս համատեքստում անհրաժեշտ քայլերի հստակեցումը։

Հաստատված ռազմավարության համատեքստում` բռնած ուղու հաստատակամության ամրագրման, ինչպես նաև միասնական ճակատով մարտահրավերներին դիմակայելու սկզբունքային համաձայնությամբ` Շարժման և ԱՀ երեք քաղաքական ուժերի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության, Արդարություն կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան