Ներքին 3 տարի առաջ - 10:45 05-08-2023

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են սահմանափակումներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամենից շատ դիտված