Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:34 04-08-2023

Գիշանգղերի վրա արբանյակային տվիչներ են տեղադրվել․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ շարունակվում են Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրությանն ու պահպանությանը միտված միջոցառումները։

Համանուն ծրագրի շրջանակում իրականացվող հերթական միջոցառումը երիտասարդ գիշանգղերի նշադրումն էր՝ վերջիններիս վրա արբանյակային տվիչ տեղադրելու միջոցով։ Արբանյակային տվիչի տեղադրմամբ հնարավոր է դառնում ուսումնասիրել տեսակի լոկալ և միգրացիոն տեղաշարժերը՝ ավելի կառավարելի պահպանություն իրականացնելու նպատակով։

«Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրն իրականացվում է 2018 թվականից։ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի տարածքում բնադրող գիշատիչ թռչնատեսակների բնադրավայրերը, կատարել ամենամյա բնադրման հաջողության գնահատում, ուսումնասիրել բնադրավայրերին սպառնացող վտանգները և առաջարկել կանխարգելիչ լուծումներ, իրականացնել ամենամյա հաշվառման աշխատանքներ, ուսումնասիրել չուն և այլն:

2021 թվականից մինչ այսօր նշադրվել է 5 գիշանգղ և 2 մորուքավոր անգղ։

NABU-ն Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել դեռևս 2001 թվականից: Մինչ օրս շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվել են մի շարք նախագծեր՝ ուղղված Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, 2007-ին նախարարության հետ նաև համագործակցության համաձայնագիր է կնքվել: 2010թ.-ի նոյեմբերին բացվել է Գերմանիայի բնության պահպանության միության պաշտոնական մասնաճյուղը ՀՀ-ում:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո